Միջազգային

Բրիտանական ընդդիմության առաջնորդը համաձայնել Է Brexit-ը քննարկել Թերեզա Մեյի հետ

1 րոպեի ընթերցում

Բրիտանական ընդդիմության առաջնորդը համաձայնել Է Brexit-ը քննարկել Թերեզա Մեյի հետ

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական ընդդիմության առաջնորդ Ջերեմի Քորբինը Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել Է, որ համաձայն Է հանդիպել Թերեզա Մեյի հետ` Brexit-ի շուրջ ճգնաժամից ելքի տարբերակներ քննարկելու համար:

«Մենք կհանդիպենք վարչապետի հետ»,- ասել Է նա: Ընդսմին Քորբինը նշել Է, որ լեյբորիստները չեն հրաժարվում Մեյի կառավարությանն անվստահության քվե հայտնելու տարբերակից, եթե այն «անկարող գտնվի ղեկավարել մեծամասնությանը Համայնքների պալատում»:

Ապրիլի 2-ին Մեծ Բրիտանիայի վարչապետը, ամփոփելով նախարարների հետ անցկացված յոթժամյա խորհրդակցության արդյունքները, հայտարարել Է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը խնդրելու Է ԵՄ-ից՝ երկարացնել Brexit-ի ժամկետը, որպեսզի փորձեն ընդդիմության հետ համաձայնության գալ գործողությունների միասնական ծրագրի շուրջ: Մեյը մտադիր Է ճգնաժամից դուրս գալու տարբերակները քննարկել Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինի եւ ընդդիմադիր այլ կուսակցությունների ղեկավարների հետ:

Առայժմ ոչ կառավարությունը, ոչ խորհրդարանը չեն կարողանում համաձայնության գալ Եվրամիությունից դուրս գալու լավագույն տարբերակի շուրջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում