Միջազգային

Ջոզեֆ Բայդենին շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ են մեղադրել անպարկեշտության մեջ

1 րոպեի ընթերցում

Ջոզեֆ Բայդենին շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ են մեղադրել անպարկեշտության մեջ

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվս մեկ կին Է ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենին մեղադրել անպարկեշտ պահվածքի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Hartford Courant թերթը:

Էմի Լապոսը պնդում Է, որ 2009 թվականին միջոցների հանգանակության միջոցառման ժամանակ Բայդենը բռնել Է իր գլուխը մոտեցրել իրեն եւ հարկադրել քթերն իրար քսել: Նա միջադեպը չի դիտում որպես սեռական ոտնձգություն: «Դա սեքսիզմ Է կամ միզոգոնիա»,- ասել Է տուժողը:

Նա ճշտել Է, որ երբեք չի գանգատվել Բայդենի այդ պահվածքից, «որովհետեւ նա փոխնախագահ Էր, իսկ ինքը՝ ոչ ոք»: Հիշեցնենք, որ մարտի 30-ին Նեւադայի նահանգի Ասամբլեայի նախկին անդամ Լյուսի Ֆլորեսն ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենին մեղադրել Է սեռական ոտնձգությունների մեջ: Նրա պնդմամբ՝ քաղաքական գործիչը հոտոտել Է իր մազերը եւ համբուրել ծոծրակը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում