Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի նոր տարբերակ կառաջարկի

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի նոր տարբերակ կառաջարկի

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները մոտ է այս շաբաթ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի նոր տարբերակի ներկայացմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք նա ծրագրում է այս շաբաթ Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին  փոխանցել Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ համաձայնագրի նոր, վերջնական նախագիծ։ 

Ավելի վաղ՝ Axios պորտալը վկայակոչելով ամերիկյան վարչակազմի ներկայացուցչին, հայտնել է, որ Բայդենը մտադիր է առաջիկա օրերին ներկայացնել Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի վերջնական տարբերակը։

Սպասվում է, որ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը մեկ շաբաթ ժամանակ կունենան ԱՄՆ-ի նոր առաջարկին արձագանքելու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում