Միջազգային

Թրամփը հանդես Է եկել Ռուսաստանի եւ Չինաստանի հետ լավ հարաբերություններ հաստատելու օգտին

1 րոպեի ընթերցում

Թրամփը հանդես Է եկել Ռուսաստանի եւ Չինաստանի հետ լավ հարաբերություններ հաստատելու օգտին

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, թե կցանկանար լավ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի եւ Չինաստանի հետ, ընդսմին նշելով, որ կոշտ քաղաքականություն Է վարում Մոսկվայի նկատմամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ոչ ոք Ռուսաստանի նկատմամբ ավելի կոշտ դիրք չի բռնել, քան Դոնալդ Թրամփը»,- ասել Է նա Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: Սակայն նա, իր խոսքով, ցանկանում Է, որ «Ռուսաստանի հետ լինեն գերազանց հարաբերություններ», ինչը վերաբերում Է նաեւ Չինաստանին: Այդուհանդերձ, «ֆեյքային» ԶԼՄ-ները խեղաթյուրում են իր մտադրությունները՝ դրանք մատուցելով որպես վտանգավոր: Դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ի նախագահը նշել Է, որ Ռուսաստանը ոչ մի կերպ չի ազդել 2016 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների վրա: Նա նաեւ ասել Է, թե Ռուսաստանը կցանկանար ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում տեսնել Հիլարի Քլինթոնին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում