Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գուայդոն կոչ է արել վենեսուելացիներին նախապատրաստվել «Ազատություն» գործողությանը

Գուայդոն կոչ է արել վենեսուելացիներին նախապատրաստվել «Ազատություն» գործողությանը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն մարտի 24-ին կոչ Է արել երկրի բնակիչներին նախապատրաստվել «Ազատություն» գործողությունն անցկացնելուն, որը բերելու Է Վենեսուելայում նոր իշխանության հաստատմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա գրել Է Instagram-ի իր Էջում:

«Եկել Է ժամանակը նախապատրաստվելու «Ազատություն» գործողությունն իրականացնելուն եւ առավելագույն ճնշում գործադրելու իշխանության վրա բռնատիրմանը վերջ դնելու համար: Բոլորը, բացարձակապես բոլորը դերակատարում ունեն մեր պայքարի այս փուլում»,- գրել Է նա:

Գուայդոն հավելել Է, որ գործողությունն անցկացնելու համար ամբողջ երկրում ստեղծվում են «Ազատության աջակցման կոմիտեներ»: «Նրանց հանձնարարվելու Է գործողություններ քարոզել «…» ամեն մի շրջանում, սեկտորում, արհմիությունում, կրթական հաստատությունում, պետական մարմնում՝ բռնատիրմանը վերջ տալու նպատակով»,- պարզաբանել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]