Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մայր Աթոռը հերքում է Պոլսո հայոց պատրիարքի ընտրություններում Գարեգին Բ-ի կողմից թեկնածու առաջադրելու մտադրության մասին տեղեկությունը

Մայր Աթոռը հերքում է Պոլսո հայոց պատրիարքի ընտրություններում Գարեգին Բ-ի 
կողմից թեկնածու առաջադրելու մտադրության մասին տեղեկությունը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո հայոց պատրիարքի ընտրություններում Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջյանի թեկնածությունն առաջադրելու, աջակցելու Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մտադրության մասին հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

«Բոլոր եկեղեցականներն էլ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրական հոգածության և հոգևոր իշխանության ներքո ծառայող սպասավորներ են: Եվ այդ իմաստով Վեհափառ հայրապետը երբևէ որևէ պարագայում տարբերություն չի դրել եկեղեցականների միջև: Այս պարագայում, այդ ընտրությանը կարող են մասնակցել բոլոր այն անձինք, ովքեր բավարարում են պահանջներին: Մասնավոր թեկնածու Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից առաջադրված չկա: Նրանք, ովքեր համապատասխանում են պահանջներին,  հավասար պայմանների մեջ են գործելու»,-ասաց տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

Մամուլում տեղեկություն էր շրջանառվում այն մասին, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն մտադիր է Պոլսի պատրիարքի ընտրություններում առաջադրել և աջակցել Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջյանի թեկնածությունը:

Երկար ժամանակ կոմայի մեջ գտնվելուց հետո  մարտի սկզբին 62 տարեկանում մահացել է Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը: Մեսրոպ Մութաֆյանը Պոլսո հայոց 84-րդ պատրիարք է ընտրվել 1998 թ-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]