Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վենեսուելայի խորհրդարանը արտակարգ դրություն է հայտարարել երկրում

Վենեսուելայի խորհրդարանը արտակարգ դրություն է հայտարարել երկրում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելայի Ազգային ժողովը (միապալատ խորհրդարանը) ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի առաջարկով մարտի 11-ին արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարել հանրապետությունում՝ նրա տարածքի մեծ մասում ԷլեկտրաԷներգիայի անջատումների պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ֆրանսպրես» գործակալությունը:

«Երկրի ամբողջ տարածքում արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարվում այն աղետալի իրադրության պատճառով, որն ստեղծվել Է ԷլեկտրաԷներգիայի մատակարարման խափանումների հետեւանքով»,- գործակալությունը մեջբերում Է արել խորհրդարանի որոշման տեքստից:

Ավելի վաղ Գուայդոն դիմել Էր Ազգային ժողովին երկրում 30 օրով արտակարգ դրության ռեժիմ սահմանելու առաջարկով, որպեսզի միջազգային օգնություն ապահովվի երկրի Էներգահամակարգի վերականգնման համար: Իրեն երկրի ժամանակավոր նախագահ հայտարարած Գուայդոյի կողմից առաջարկված հրամանագիրը նաեւ պարտավորեցնում Է «Վենեսուելայի զինված ուժերին՝ համախմբել բոլոր ուժերը, որոնք անհրաժեշտ են (պետական Էներգետիկական ընկերության) օբյեկտներն ու աշխատակիցներին պատշաճ կերպով պաշտպանելու համար»: Մարտի 7-ի երեկոյան Կարակասը եւ Վենեսուելայի նահանգների մեծ մասը մնացել Էին առանց Էներգամատակարարման: Մարտի 8-ի երեկոյան Էներգամատակարարման հետ կապված իրավիճակն սկսել Էր բարելավվել, սակայն մարտի 9-ի առավոտյան վերստին բարդացել Էր այն Էլեկտրակայանում պայթյունի մասին հաղորդումներից հետո, որը գտնվում Է Բոլիվար հարավարեւելյան նահանգի մայրաքաղաք Սյուդադ Բոլիվարի ծայրամասում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]