Միջազգային

Զելենսկին հայտարարել Է Ռուսաստանի հետ բանակցությունների անխուսափելիության մասին

2 րոպեի ընթերցում

Զելենսկին հայտարարել Է Ռուսաստանի հետ բանակցությունների անխուսափելիության մասին

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում հնարավոր չԷ խաղաղության հասնել առանց Ռուսաստանի հետ բանակցությունների: Այս հայտարարությամբ «1+1» հեռուստաալիքի եթերում հանդես Է եկել նախագահի թեկնածու, շոումեն Վլադիմիր Զելենսկին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Յուրաքանչյուր ուկրաինացու գլխավոր նպատակը մարդկանց կյանքը պահպանելն Է: Ուստի առաջին քայլը հրադադարն Է: Ինչպես մենք կարող ենք դա անել՝ միայն բանակցությունների միջոցով «…»: Մենք չենք կարող գլուխ հանել առանց Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բանակցությունների»,-նրա խոսքը մեջբերում Է TCH-ը:

Զելենսկու կարծիքով՝ երկխոսությանը հարկավոր Է ներգրավել որքան կարելի Է շատ միջազգային միջնորդների, մասնավորապես, ԱՄՆ-ին եւ Մեծ Բրիտանիային: Նա նաեւ ընդգծել Է, որ Ուկրաինիայի ինքնիշխանության եւ անկախության հարցում ոչ մի փոխզիջում չի կարող լինել:

Նախագահական ընտրություններն Ուկրաինայում անցկացվելու են 2019 թվականի մարտի 31-ին: Նախագահի պաշտոնին հավակնում են ողջ պատմության մեջ ռեկորդային թվով թեկնածուներ՝ 44:

Վերջին շաբաթներին նախագահական նախընտրական վարկանիշը գլխավորում Է Զելենսկին, նրան հաջորդում են պետության գործող ղեկավար Պյոտր Պորոշենկոն եւ «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում