Միջազգային

Թրամփը եւ Կիմ Չեն Ունը համաձայնության չհասան գագաթնաժողովում. Սպիտակ տուն

1 րոպեի ընթերցում

Թրամփը եւ Կիմ Չեն Ունը համաձայնության չհասան գագաթնաժողովում. Սպիտակ տուն

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը չկարողացան համաձայնության հասնել Հանոյի գագաթնաժողովում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ:

«Այս անգամ ոչ մի համաձայնություն ձեռք չի բերվել, բայց երկրների ղեկավարների թիմերը պլանավորում են շարունակել հանդիպումները հետագայում»,- նշվում Է հրապարակված փաստաթղթում:

Ինչպես Հանոյից հայտնել Է ՏԱՍՍ-ի թղթակիցը, փետրվարի 28-ին Թրամփը եւ Կիմ Չեն Ունը պլանավորված ժամանակից շուտ են հեռացել գագաթնաժողովի անցկացման վայրից՝ Sofitel Legend Metropole հյուրանոցից:

Պաշտոնական գրաֆիկի համաձայն, որն ավելի վաղ հրապարակել Է Սպիտակ տունը, երկու երկրների ղեկավարները ընդլայնված կազմով բանակցություններից հետո պետք Է հանդիպեին աշխատանքայն ճաշկերույթին, իսկ այնուհետեւ մասնակցեին փաստաթղթերի ստորագրմանը:

Դրանից հետո տեղական ժամանակով 16:00-ին (Երեւանի ժամանակով 13:00-ին) Թրամփը պետք Է մամուլի ասուլիս տար իր հյուրանոցում: Մինչդեռ աշխատանքային ճաշկերույթը չեղարկվել Է, իսկ մամուլի ասուլիսը նշանակվել Է տեղական ժամանակով 14:00-ին (Երեւանի ժամանակով 11:00-ին):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում