Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՆԱՏՕ-ն դիտարկում Է Սեւ ծովում ներկայությունն ընդլայնելու հնարավորությունը. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն դիտարկում Է Սեւ ծովում ներկայությունն ընդլայնելու հնարավորությունը. Ստոլտենբերգ

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ն դիտարկում Է Ուկրաինային լրացուցիչ օգնություն ցուցաբերելու, ինչպես նաեւ Սեւ ծովում ներկայությունն ընդլայնելու հնարավորությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 14-ին Բրյուսելում հայտարարել Է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:

Նա հայտնել Է, որ դաշնակիցները Բրյուսելում ոչ պաշտոնական նախաճաշ են անցկացրել Ուկրաինայի պաշտպանության նախարար Ստեպան Պոլտորակի հետ: Հանդիպմանը հաստատվել Է Սեւ ծովում կալանված ուկրաինական նավերը եւ նավաստիներին ազատ արձակելու ՌԴ-ին ուղղված կոչը: «ՆԱՏՕ-ի դաշնակիցները քաղաքական ու գործնական աջակցություն են ցուցաբերում Ուկրաինային, այժմ մենք մտածում ենք, թե Էլ ինչ կարող ենք անել… Մենք դիտարկում ենք Սեւ ծովում ներկայության հետագա ընդլայնման հնարավորությունը: Մոտ օրերս Սեւ ծովում մեր նավերը կմասնակցեն զորավարժությունների»,- ասել Է Ստոլտենբերգը լրագրողներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]