Հայաստան գազի տարանցման շուրջ «Գազպրոմ»-ի հետ բանակցությունները մոտենում են ավարտին. Բախտաձե
ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն կարծում Է, որ երկրի տարածքով Հայաստան գազի տարանցման վերաբերյալ նոր համաձայնագրի շուրջ ռուսական «Գազպրոմ»-ի հետ բանակցությունները կավարտվեն մոտ ժամանակներս, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Վրաստանը եւ «Գազպրոմ»-ը Հայաստան գազի տարանցման նոր պայմանների շուրջ համաձայնության են եկել 2017 թվականի հունվարին: Մինչ այդ վրացական կողմը տարանցման վճարն ստանում Էր գազով:
Նոր պայմանագիրը կնքվել Էր երկու տարով. առաջին տարում Վրաստանը տարանցման դիմաց վճարը մասնակիորեն ստանում Էր բնական գազով, իսկ երկրորդ տարում վճարումն ամբողջությամբ կատարվում Էր փողով: Համաձայնագրի ժամկետը լրացել Է 2018 թվականի դեկտեմբերի 31-ին:
«Բանակցություններն ընթանում են: Դրանք վարում Է Էկոնոմիկայի նախարարությունը, եւ եկեք սպասենք դրանց արդյունքներին: Կարծում եմ՝ այդ բանակցությունները կավարտվեն մոտ ժամանակներս: Մեր դիրքորոշումը հետեւյալն Է. Վրաստանը պետք Է բարելավի իր դիրքերն այդ համաձայնագրում: Անտարակույս, ելման կետը կլինի մեր ազգային շահերը եւ մեր Էներգաանկախությունը»,-ասել Է Բախտաձեն Թբիլիսիում կայացած բրիֆինգի ժամանակ: Վրաստանը ռուսական գազ չի գնում 2017 թվականից: Երկիրը բնական գազով ապահովում Է Ադրբեջանը, հաղորդել Է Sputnik-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում