Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

ՀՀ դեսպանն ու Քուվեյթի ԱԳ փոխնախարարը նախանշել են իրավապայմանագրային հարցերին առնչվող գործնական քայլեր

ՀՀ դեսպանն ու Քուվեյթի ԱԳ փոխնախարարը նախանշել են իրավապայմանագրային 
հարցերին առնչվող գործնական քայլեր

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քուվեյթում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանը փետրվարի 7-ին հանդիպել է Քուվեյթի Պետության արտաքին գործերի նախարարի՝ Եվրոպայի հարցերով տեղակալ Վալիդ Ալ Խուբեյզիի (Walid Al-Khobaizi) հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, կողմերն ամփոփել են վերջին երկու ամիսների ընթացքում ՀՀ դեսպանության՝ Քուվեյթի իշխանությունների հետ իրականացրած աշխատանքները՝ արձանագրելով, որ երկկողմ հարաբերություններն ակտիվացնելու տեսանկյունից կարևոր քայլեր են կատարվել։

Կողմերը նաև նախանշել են աշխատանքային և իրավապայմանագրային հարցերին առնչվող հավելյալ գործնական այն քայլերը, որոնք պետք է նպաստեն երկկողմ փոխգործակցության օրակարգի ամբողջացմանը։

Այդ համատեքստում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am