Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Մայիս

Բյուջեի եկամուտների հաշվառման առումով անցումային տարի. ՊԵԿ նախագահը ներկայացնում է 2018-ի արդյունքները


ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական բյուջեի եկամուտների հաշվառման և մեթոդաբանության առումով 2018 թվականը անցումային տարի էր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունվարի 16-ին հրավիրված մամուլի ասուլիսում այս մասին նշեց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյան:

«Բազմաթիվ առիթներ են եղել ներկայացնելու այն, որ Հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելուց բացի, միասնական գանձապետական հաշվի գաղափարը և, ընդհանրապես, նոր գործիք ներդրվեց: Դրա հետ մեկտեղ ճշգրտվել է հարկային եկամուտների հաշվառման մեթոդաբանությունը»,-ասաց Դավիթ Անանյանը:

2018 թվականի ընթացքում, նախորդ մեթոդաբանությամբ ցուցանիշները գնահատելով, Դավիթ Անանյանի խոսքով, կարելի է ասել, որ պլանով նախատեսված է 1 տրիլիոն 248.5 մլրդ: Փաստացի բյուջե մտած գումարը կազմել է 1 տրիլիոն 306 մլրդ: Սա, Դավիթ Անանյանի խոսքով, զուտ ներհոսքն է, այն է՝  հավաքագրված գումար, հանած հարկ վճարողներին վերադարձած գումար: Նախորդ մեթոդաբանությամբ կստացվեր, որ 103.5 տոկոս կատարվել էր ճշտված պլանը, 104.6 տոկոսով կատարվել է սկզբնական պլանը, 2017-ի համեմատ աճը կազմել է 14.5 տոկոս:

Ինչպե՞ս է ստացվել 1 տրիլիոն 306 մլրդ դրամը: Հարկային մարմի կողմից հավաքագրված գումարները կազմել են 1 տրիլիոն 68 մլրդ, 2017-ի համեմատ տարվա համեմատ 194 մլրդ ավելի գումար է հավաքագրվել, 22.1 տոկոս Մաքսային մարմնի կողմից հավաքագրվել է 335 մլրդ կամ 17.5 մլրդով կամ 5.5 տոկոսով ավելի: Հարկային և մաքսային ծառայությունները միասին համախառն մուտքերը կազմել են 1 տրիլիոն 403 մլրդ, նախորդ տարվա համեմատ 211.4 մլրդ-ով կամ 17.9 տոկոսով ավելի:

«2018 թվականին հարկ վճարողներին վերադարձած գումարը, որի ճնշող մեծամասնությունը ԱԱՀ-ն է, եղել է 97 մլրդ, նախորդ տարվա 50.9 մլրդ-ի փոխարեն: Ստացվում է զուտ հոսքերը կազմում է 1 տրիլիոն 306 մլրդ դրամ նախորդ տարվա 1 տրիլիոն 141-ի համեմատ: Այսինքն՝ 165.3 մլրդ-ով կամ 14.5 տոկոսով ավելի:  Նոր մեթոդաբանությամբ 2018 թվականին փաստացի ցուցանիշը կազմել է 1 տրիլիոն 257.9-ը:  Ըստ էության՝ գանձապետական հաշվի մնացորդը կազմել է 48.1 մլրդ: Եթե հավաքագրված զուտ հոսքերից 1 տրիլիոն 306-ից հանում ենք 48.1 ստանում ենք 1 տրիլիոն 257.9 զուտ եկամուտներ: Մի կարևոր բան կցանկանայի ասել, նախորդ տարիների ցուցանիշները համադրելի չեն 1 տրիլիոն 257.9-ի հետ, որովհետև նախորդ տարվա ցուցանիշներում ներառված են կանխավճարները կամ գերավճարները: 2018 թվականը միակ տարին է, որտեղ զուտ եկամուտն է հաշվառված, այսինքն՝ հանված են բոլոր գերավճարները: Եթե նայեք կատարողականը, ապա կտեսնենք, որ 2013 թվականն է, որ 2018 թվականի նկատմամբ բարենպաստ է, որովհետև կատարողականը եղել է 100 տոկոս: Բայց այստեղ կուզեմ հիշեցնել, որ 2013 թվականն այն տարին էր, որ ներմուծվեց եկամտային հարկը: Եկամտահարկը և սոցվճարները գումարվեցին իրար և դարձան միասնական հարկ, հարկային դրույքաչափերը բարձրացվեցին»,-ասաց նա:

Դավիթ Անանյանն անդրադարձավ նաև անցումային գերավճար հասկացությանը: Ինչ է այն իրենից ենթադրում. հարկային պարտավորությունից ավելի վճարված վճարումների հանրագումարն է: Այն է՝ նախորդ տարիների աճողական պարտքն է հարկ վճարողների հանդեպ:

«Պետությունը տարեսկզբին պարտք է եղել հարկ վճարողներին 132.7 մլրդ դրամ: Այս ցուցանիշը հասցրել ենք 21.5 մլրդ-ի: Դա նշանակում է, որ 110 մլրդ  ընդհանուր գումարով հարկային հաշվարկներ ներկայացվել են պետությանը, բայց դրա դիմաց վճարում չի եղել: Դրանք մարվել են նախորդ տարիների հավաքագրված գերավճարների հաշվին»,-ասաց նա:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ