Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը սաուդացի լրագրողի սպանության գործով ձայնագրություն ունի

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը սաուդացի լրագրողի սպանության 
գործով ձայնագրություն ունի

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունում  (ԿՀՎ) ձայնագրություն է հայտնվել, որից հայտնի է դառնում, թե ինչպես է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մուհամադ բին Սալման ալ Սաուդը կարգադրում սպանել սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոկջիին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հուրիյեթ» պարբերականը: 

Պարբերականի սյունակագիր Աբդուլքադիր Սելվինը գրում է, որ արքայազնը հեռախոսով խոսել է իր հարազատ եղբոր հետ, որը ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանն է, և նրան խնդրել որքան հնարավոր է արագ «լռեցնել» Խաշոկջիին: 

Սյունակագրի փոխանցմամբ՝ այս ձայնագրությունը քննարկվել է նաև ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Ջինա Հասպելի Անկարա կատարած այցի ժամանակ:

Սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոկջին անհետացել է հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսության շենք մուտք գործելուց հետո:

Անհետանալուց շաբաթներ անց հաստատվել է, որ լրագրողը սպանվել է:

Կասկածներ կան, որ լրագրողի սպանության պատվերը տվել է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մուհամադ բին Սալման ալ Սաուդը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]