Հասարակական

Երևանում նոր աղբավայրի կառուցմանը վերաբերող ծրագիրն այս պահին իրականացվում է. Հայկ Մարության

2 րոպեի ընթերցում

Երևանում նոր աղբավայրի կառուցմանը վերաբերող ծրագիրն այս պահին իրականացվում է. Հայկ Մարության

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաքում աղբահանության խնդրի հետ կապված տարբեր առաջարկներ կան, դիտարկվում են բոլորը, և կիրականացվի այն առաջարկը, որն ամենահարմարը կլինի Երևան համայնքի համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Այս պահին ուսումնասիրում ենք առաջարկները»,-ասաց նա:

Մարությանի խոսքով՝ Երևանում նոր աղբավայրի կառուցմանը վերաբերող ծրագիրն այս պահին իրականացվում է եվրոպական բանկերից մեկի միջոցով: «Դրան զուգահեռ մենք դիտարկում ենք նաև աղբի վերամշակման գործարանի կառուցման մասին առաջարկը: Երբ ես գտնվում էի Ֆրանսիայում, Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսին ասացի, որ մենք խնդիրներ ունենք տրանսպորտի և աղբահանության հետ կապված, և տիկին խորհրդի նախագահը, միանգամից արձագանքելով, արդեն իր այցելության ընթացքում, իր պատվիրակության կազմում ներառել է համապատասխան մասնագետների: Այսօր առաջին անգամ խոսել ենք, և արդեն իսկ ձեռք ենք բերել պայմանավորվածություն, որ մեկ-երկու շաբաթով մասնագետները կայցելեն Հայաստան, և մենք միասին կուսումնասիրենք թե աղբահանության, և թե տրանսպորտի ոլորտը և արդեն կունենանք այդ ուսումնասիրությունների արդյունքները»,-նշեց քաղաքապետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում