Քաղաքականություն

Կանադա-Հայաստան պատգամավորական բարեկամության խումբը կարևորում է Երևանում Կանադայի դեսպանություն բացելու հարցը

2 րոպեի ընթերցում

Կանադա-Հայաստան պատգամավորական բարեկամության խումբը կարևորում է Երևանում Կանադայի դեսպանություն բացելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օտտավայում տեղի է ունեցել Կանադա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի հանդիպումը, որին ներկա են եղել Կանադայի խորհրդարանի բոլոր խոշոր քաղաքական կուսակցությունների, Կանադայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչները: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, բարեկամության խմբի համանախագահ, Կանադայի խորհրդարանի պատգամավոր Բրայան Մեյսն իր խոսքում անդրադարձել է երկու երկրների հարաբերությունների զարգացմանը՝ ընդգծելով Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի Հայաստան կատարած պաշտոնական այցի արդյունքում երկկողմ հարաբերություններում արձանագրված աննախադեպ առաջընթացը:

Բարեկամության խումբը կարևորել է Երևանում Կանադայի դեսպանության բացման ուղղությամբ ակտիվ աշխատանքների իրականացումը:

Հանդիպման ընթացքում ելույթներով հանդես են եկել Կանադայում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արա Մկրտչյանը և Կանադայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Շահեն Միրաքյանը՝ արտահայտելով իրենց դրական տպավորությունները Ջասթին Թրյուդոյի Հայաստան կատարած այցի վերաբերյալ, ընդգծելով դիվանագիտական ներկայացուցչություն բացելու և ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությունը:

Հանդիպման ընթացքում բարեկամության խումբը վերահաստատել է Կանադայի և Հայաստանի միջև կապերի հետագա առաջխաղացման կարևորությունը և քննարկել փոխհարաբերությունների զարգացմանն ուղղված առաջիկա նախաձեռնությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում