ՀՀ ՊՆ պատվիրակությունը մեկնել է Ղազախստան
18:32, 7 Նոյեմբեր 2018
ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 8-ին Ղազախստանի Հանրապետությունում կայանալիք ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի հերթական համատեղ նիստին մասնակցելու նպատակով Աստանա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ հասարակության եւ տեղեկատվության հետ կապերի վարչությունից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում