Քաղաքականություն

Իրականացվում է Հայաստանի վրա Իրանի դեմ կիրառված պատժամիջոցների հետևանքների համապարփակ փորձագիտական ուսումնասիրություն. ԱԳՆ

2 րոպեի ընթերցում

Իրականացվում է Հայաստանի վրա Իրանի դեմ կիրառված պատժամիջոցների հետևանքների համապարփակ փորձագիտական ուսումնասիրություն. ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներկայումսիրականացվում է Հայաստանի վրա Իրանի դեմ կիրառված պատժամիջոցների հետևանքների համապարփակ փորձագիտական ուսումնասիրություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Ուշադրությամբ հետևում ենք այս ուղղությամբ տեղի ունեցող զարգացումներին և մշտական կապի մեջ ենք այս գործընթացում ներգրավված բոլոր կողմերի հետ: Մենք հստակորեն ներկայացնում ենք մեզ հուզող հարցերը և մտահոգությունները: ՀՀ-ի համար ԻԻՀ-ի հետ ավանդական բարիդրացիական հարաբերությունները կենսական նշանակություն ունեն:

Այժմ իրականացվում է Հայաստանի վրա Իրանի դեմ կիրառված պատժամիջոցների հետևանքների համապարփակ փորձագիտական ուսումնասիրություն»,- ասել է նա:

Միացյալ Նահանգներն Իրանի ավելի քան 700 անձանց, կազմակերպությունների, ինքնաթիռների ու նավերի ներառել են պատժամիջոցների ցուցակում:

Մասնավորապես, ցուցակում ներառվել են Իրանի ատոմային էներգետիկայի կազմակերպությունը, 70 ֆինանսական կազմակերպություններ, այդ թվում և 14 խոշորագույն բանկերը: Վաշինգտոնը մեղադրում է նրանց «ապակայունացնող գործունեությանն աջակցելու» մեջ:

Նրանք, ովքեր կհամագործակցեն այս ցուցակում հայտնված անձանց կամ կազմակերպությունների հետ, ևս կարող են հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների տակ: Սակայն 7 երկրի համար ժամանակավոր բացառություն է արվել. այդ երկրներն են՝ Չինաստանը, Հնդկաստանը, Իտալիան, Հունաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան և Թուրքիան:

ԱՄՆ ֆինանսների նախարարությունից հայտնել են, որ սրանք պաշտոնական Թեհրանի դեմ հայտարարված ամենալայնամասշտաբ պատժամիջոցներն են:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում