Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Էդուարդ Շարմազանովը Մոսկվայում հանդիպել է Սերգեյ Նեւերովի հետ

Էդուարդ Շարմազանովը Մոսկվայում հանդիպել է Սերգեյ Նեւերովի հետ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Մոսկվայում ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստի շրջանակում հոկտեմբերի 30-ին հանդիպել է ՌԴ ԴԺ Պետական դումայի «Եդինայա Ռոսիա» կուսակցության խմբակցության ղեկավար Սերգեյ Նեւերովի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական խորհրդարանական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել խորհրդարանական պատվիրակությունների սերտ համագործակցությանը ՀԱՊԿ, ԱՊՀ եւ ԵԱՀԿ ԽՎ-ներում, ինչպես նաեւ փոխգործակցությանը միջխորհրդարանական խմբակցությունների մակարդակով: Էդուարդ Շարմազանովը եւ Սերգեյ Նեւերովը, անդրադառնալով կուսակցությունների փոխգործակցությանը, այդ թվում նաեւ կարեւորել են  ՀՀԿ-ի եւ «Եդինայա Ռոսիա» կուսակցության միջեւ խորհրդարանական եւ կուսակցական կապերի զարգացումն ու ամրապնդումը՝ հավաստիացնելով, որ պատրաստ են ջանքեր գործադրել այդ ուղղությամբ: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]