Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Փաշինյանը վստահեցնում է, որ կառավարությունն ամեն ինչ անելու է մշակույթը և արվեստը ժամանակակից Հայաստանի այցեքարտերից մեկը դարձնելու համար

Փաշինյանը վստահեցնում է, որ կառավարությունն ամեն ինչ անելու է մշակույթը և 
արվեստը ժամանակակից Հայաստանի այցեքարտերից մեկը դարձնելու համար

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն ամեն ինչ անելու է մշակույթը եւ արվեստը ժամանակակից Հայաստանի այցեքարտերից մեկը դարձնելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի էջում գրառում է կատարել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ գրառումն ուղեկցելով տեսանյութով, որում ինքն ասմունքում  է Համո Սահյանի «Հայաստան ասելիս» բանաստեղծությունը:

Փաշինյանը նշել է՝ ինքը հավատում է, որ հեղափոխությունից հետո հայ գրականության, երաժշտության եւ ընդհանրապես արվեստի նոր գլուխգործոցներ կստեղծվեն՝ որպես ազգային գիտակցության նոր հենասյուներ:

«Մեր կառավարությունն ամեն ինչ անելու է մշակույթը եւ արվեստը ժամանակակից Հայաստանի այցեքարտերից մեկը դարձնելու համար»,- գրել է վարչապետի պաշտոնակատարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am