Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը Վատիկանում հանդիպել է  Հռոմի պապին

Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը Վատիկանում հանդիպել է  Հռոմի պապին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը Վատիկանում հոկտեմբերի 24-ին հանդիպել է Հռոմի պապի Ֆրանցիսկոսի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վեհափառ Հայրապետի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում հանդիպումը փաստող լուսանկարներ են տեղադրված, ինչպես նաև գրառում, որտեղ նշված է. «Հանդիպում մեր հոգևոր եղբոր՝ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ»:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոկտեմբերի 23-ին շքախմբի ուղեկցությամբ Միլանից մեկնել է Հռոմ: Նորին Սրբությանն ուղեկցում են Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, գավազանակիր Հոգեշնորհ Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը և կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]