1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ադրբեջանին վաճառված ամերիկյան ուղղաթիռները ռազմական կիրառելիություն չունեն. ՀՀ ԱԳՆ

Ադրբեջանին վաճառված ամերիկյան ուղղաթիռները ռազմական կիրառելիություն 
չունեն. ՀՀ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանին ամերիկյան կողմի վաճառած ուղղաթիռները քաղաքացիական կիրառության են, դրանք ռազմական կիրառելիություն չեն կարող ունենալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Անդրադառնալով լրագրողի՝ Ադրբեջանի կողմից իտալական ուսումնավարժական ինքնաթիռներ գնելու հարցին՝ Նաղդալյանը պատասխանեց. «Այս առումով ցանկանում եմ ընդգծել, որ տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը մշտապես գտնվել է հայկական կողմի օրակարգում: Մենք կոչ ենք անում միջազգային հանրության բոլոր անդամներին ձեռնպահ մնալ գործողություններից, որոնք նպաստում են տարածաշրջանում սպառազինության մրցավազքին և անկայունության տարածմանը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]