1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Թշնամիների, մերոնքականների ու ձերոնքականների խնդիր չի լինելու.Նիկոլ Փաշինյան

Թշնամիների, մերոնքականների ու ձերոնքականների խնդիր չի լինելու.Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր ժամանակներում թշնամիների, մերոնքականների ու ձերոնքականների խնդիր դրված չի լինելու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 17-ին Հյուսիսային պողոտայում կազմակերպված «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ այցելությունից հետո՝ լրագրողների հետ զրույցում: Լրագրողների խնդրանքով Նիկոլ Փաշինյանը մեկնաբանեց Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու հարցը:

«Մենք նոր փուլ ենք մտնում: Ես մի քանի անգամ ասել եմ, կա բարիկադներ կառուցելու ժամանակ, կա բարիկադները ապամոնտաժելու ժամանակ: Մենք հիմա մտել ենք բարիկադներն ապամոնտաժելու փուլ: Այստեղ Հունան Պողոսյանի անձի խնդիր չէ, այլ քաղաքական ուղերձի խնդիր է: Դա այն է, որ մենք թշնամիների, մերոնքականների ու ձերոնքականների չենք բաժանելու: Հայաստանի Հանրապետությունում անթերի մարդիկ չկան: Ես չեմ հիշում որևէ նշանակում, որ խոսակցություն չլիներ: Մեկի դեպքում ասում էին երիտասարդ է, մյուսի դեպքում բարձրահասակ է, երրորդը… էլի եմ ասում անթերի մարդիկ չկան, անթերի նշանակումներ չեն լինելու: Խնդիրը հետևյալն է, պետք է հստակ ուղերձ հղենք այն մասին, որ մենք պատրաստվում ենք համախմբել ողջ ներուժը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ շատ է խոսվում այս կամ այն պաշտոնյայի արարքների մասին: Այս համատեքստում վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց, որ ով ինչ արել է, իր արածի համար պատասխան կտա:

«Կապ չունի պաշտոնյա է, թե չէ : Անցել են այն ժամանակները, որ պաշտոնյա լինել նշանակում է արտոնություն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]