Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Գազայի սահմանին իսրայելական զորքերի հետ բախումների ժամանակ սպանվել է երեք պաղեստինցի

Գազայի սահմանին իսրայելական զորքերի հետ բախումների ժամանակ սպանվել է երեք 
պաղեստինցի

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գազայի սահմանում իսրայելական ռազմական ուժերի հետ բախումների ժամանակ զոհվել է երեք պաղեստինցի, 180 մարդ վիրավորվել է: Այս մասին ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը, ասել է տեղի առողջապահության նախարար Աշրաֆ Ալ Քիդրան:

Գազայի հազարավոր բնակիչների մասնակցությամբ շարունակվում է բողոքի ակցիաների շարքը:

«Դրանց ընթացքում երեք պաղեստինցի մահացել է, 180-ն ստացել են վնասվածքներ, որոնցից 45-ը վիրավորվել են մարտական փամփուշտներից Գազայի արևելյան սահմանի հատվածում իսրայելի ուժերի հետ բախման ժամանակ»,-տեղեկացրել է գործակալության զրուցակիցը:

Իսրայելի զինվորականների գնահատմամբ՝ բողոքի ակցիաները հավաքել էին ավելի քան 10 հազար մարդ, ովքեր քարեր ու պայթուցիկ սարքեր էին նետում զինվորների եւ բաժանարար խոչընդոտների վրա՝ փորձելով անցնել սահմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am