Հասարակական

ԵՏՀ միգրացիոն քաղաքականության հարցերով խորհրդատվական կոմիտեի 6-րդ նիստ կկայանա Երևանում

1 րոպեի ընթերցում

ԵՏՀ միգրացիոն քաղաքականության հարցերով խորհրդատվական կոմիտեի 6-րդ նիստ կկայանա Երևանում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում սեպտեմբերի 20-ին կկայանաԵվրասիական տնտեսական հանձնաժողովի միգրացիոն քաղաքականության հարցերով խորհրդատվական կոմիտեի 6-րդ նիստը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայությունից, նիստի օրակարգում ներառված են ԵԱՏՄ անդամ պետություններում երկարաժամկետ աշխատանքային պայմանագրեր ունեցող անդամ պետությունների քաղաքացիներին ժամանակավոր կամ մշտական կացության իրավունք տրամադրելու և այլ հարցեր։

Խորհրդատվական կոմիտեի նիստին մասնակցելու են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Տ. Ժակսիլիկովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատակիցները և ԵԱՏՄ անդամ պետությունների (Բելառուսի Հանրապետություն, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստանի Դաշնություն) իրավասու մարմինների ներկայացուցիչները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում