Դեմիրթաշը դատապարտվել է 4 տարի և 8 ամիս ազատազրկման
17:51, 7 Սեպտեմբեր 2018
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ, նախագահական ընտրությունների թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը դատապարտվել է 4 տարի և 8 ամիս ազատազրկման: Նա մեղավոր է ճանաչվել «ահաբեկչական խմբավորման քարոզչություն անելու» մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է թուրքական «Անադոլու»-ն:
Նույն մեղադրանքով ազատազրկման է դատապարտվել նաև քրդամետ կուսակցության նախկին պատգամավոր Սըրրը Սուրեյյա Օնդերը: Դատարանը նրա նկատմամբ սահմանել է ազատազրկում 3 տարի և 6 ամիս ժամկետով:
Պաշտպանական վերջին խոսքում Դեմիրթաշը հայտարարել է, որ չի ընդունում իր դեմ ներկայացված մեղադրանքները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում