Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հարց դիտարկելու դեպքում Հայաստանը կօգտագործի վետոյի իր իրավունքը. ՀՀ ԱԳՆ

ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հարց դիտարկելու դեպքում 
Հայաստանը կօգտագործի վետոյի իր իրավունքը. ՀՀ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և Եվրասիական տնտեսական միությանն Ադրբեջանի անդամակցության հարցը դիտարկելու դեպքում Հայաստանը կօգտագործի վետոյի իր իրավունքը: Օգոստոսի 28-ին կայացած ճեպազրույցի ընթացքում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե տարբեր շրջանակներում խոսակցություններ են շրջանառվում ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության մասին:

«Վերլուծական շրջանակներում այդպիսի քննարկումներ իսկապես տեղի ունենում, բայց այդ շրջանակներում քննարկումները իրականացվում են ենթադրյալ տեղեկատվության հիման վրա: Ես բարձրաձայնեմ Հայաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական դիրքորոշումը: Եթե նման հարց դիտարկվի, Հայաստանը կօգտագործի վետոյի իր իրավունքը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց նա:

Նաղդալյանը հստակեցրեց, որ ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսի հիման վրա: «Մենք այս առումով մեր դիրքորոշումը հայտնել ենք, և այդ դիրքորոշումը երկակի մեկնաբանությունների տեղիք չի տալիս: այդ դիրքորոշումը հստակ բարձրաձայնվել է արտգործնախարար Մնացականյանի կողմից»,- եզրափակեց Աննա Նաղդալյանը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am