Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մերկելը Բաքվում կքննարկի ԵՄ-ին գազի մատակարարումների ավելացման հարցը. Financial Times

Մերկելը Բաքվում կքննարկի ԵՄ-ին գազի մատակարարումների ավելացման հարցը. Financial Times

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ օգոստոսի 25-ին Ադրբեջան կատարելիք այցի գլխավոր թեմաներից մեկը կդառնա Կասպից ծովի տարածաշրջանից ԵՄ-ին բնական գազի մատակարարումների ավելացման հնարավորությունների քննարկումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է բրիտանական Financial Times թերթը՝ վկայակոչելով Գերմանիայի կառավարության մի աղբյուր:
Հրատարակության զրուցակցի խոսքով՝ Բեռլինը «մեծ հետաքրքրություն Է հանդես բերում» Հարավային գազամիջանցքի նկատմամբ, որով գազը «Շահ Դենիզ» հանքավայրից Թուրքիայի տարածքով կմատակարարվի Եվրոպային:
Հրատարակության աղբյուրը նշել Է, որ Գերմանիան կցանկանար, որ այդ խողովակաշարով Եվրոպան նաեւ թուրքմենական եւ իրանական գազ ստանար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]