Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Իրանը նոր սերնդի բալիստիկ հրթիռ Է ներկայացրել. Tasnim

Իրանը նոր սերնդի բալիստիկ հրթիռ Է ներկայացրել. Tasnim


ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանցի զինվորականներն օգոստոսի 13-ին ցուցադրել են Fateh Mubeen նոր սերնդի բալիստիկ հրթիռը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի պաշտպանության նախարարությունը:

Շնորհանդեսին ներկա Էր Իրանի զինվորական գերատեսչության ղեկավար Ամիր Հաթամին, որը բանակին եւ զինվորականներին շնորհավորել Է նոր հրթիռի վրա աշխատանքն ավարտելու առթիվ: «Այսօր մեր արդյունաբերությունն ապահովում Է պաշտպանության բնագավառում երկրի բոլոր տարատեսակ կարիքները»,- նշել Է նա: Հրթիռի տեխնիկական բնութագրերը Tasnim-ի հաղորդագրության մեջ չեն բերված:

Օգոստոսի 10-ին ամերիկյան զանգվածային լրատվամիջոցները հայտնել են, որ ԱՄՆ-ի հետախուզությունն արձանագրել Է Իրանի կողմից Fateh ընտանիքի բալիստիկ հրթիռի առաջին փորձարկումն ընթացիկ տարում: Հրթիռն արձակվել Է երկրի հարավ - արեւելքում Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (Իրանի զինված ուժերի ընտիր ստորաբաժանման) ռազմակայանից եւ թռել Է ավելի քան 160 կիլոմետր Որմզդի նեղուցի վրայով մինչեւ Իրանի տարածքի անապատում գտնվող զինափորձարան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am