Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշում է կայացրել

Դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշում է կայացրել

ԵՐԵՎԱՆ, 28  ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դատարանը որոշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը: Այս մասին հուլիսի 28-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը:

«Դատարանը կալանքի որոշում է կայացրել: Վաղը ժամը 12:00-ին ես և փաստաբանական խումբը մամուլի ասուլիսում մանրամասներ կներկայացնենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Օրբելյանը:

Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ, իրենք, իհարկե բողոքարկելու են դատարանի որոշումը։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու նախաքննական մարմնի միջնորդության քննությանը մասնակցել է նաև Քոչարյանը, ով դատարան է մտել հետնամուտքով: ՀՔԾ-ն Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեականօրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով: Քննչական ծառայության տարածած հաղորդագրությունում նշվում էր, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է ՀայաստանիՀանրապետության սահմանադրական կարգը:

Երևանում 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 3-ին որոշում է կայացվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]