Երևանում՝ 11:07,   28 Մայիս 2024

Արտաշիսյան փողոցում պայթյունից տուժածներից երկուսը տեղափոխվել են այրվածքաբանական կենտրոն

Արտաշիսյան փողոցում պայթյունից տուժածներից երկուսը տեղափոխվել են 
այրվածքաբանական կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Արտաշիսյան փողոցում գտնվող ապակիների արտադրամասում հուլիսի 25-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորված երեք քաղաքացիները գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում: Պայթյունից անմիջապես հետո «Աստղիկ» ԲԿ տեղափոխված Ս. Հ.-ն (1989 թ.)-ին տեղափոխել են Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն:

Պայթյունի հետևանքով տուժած 1987 թ-ին ծնված  Է. Հ.-ն, ով տեղափոխվել էր  «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, ստացել է այրվածքներ ձեռքերի շրջանում, ինչպես նաև վիրավորում ոտքի շրջանում: «Արմենպրես»-ի հետ զրույցում բուժկենտրոնի վերակենդանացման բաժանմունքից տեղեկացրին, որ հիվանդը տեղափոխվել է իրենց մոտ շոկային վիճակով: «Նրան արդեն դուրս ենք բերել շոկից, վերքը վիրակապել ենք»,-տեղեկացրին կենտրոնից: Ավելի ուշ նա ևս տեղափոխվել է Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն:

Պայթյունից տուժած երրորդ վիրավորը՝ 1972 թ-ին ծնված Ս. Հ.-ն, ով քաղաքացիների ուժերով տեղափոխվել էր «Էրեբունի» ԲԿ, ստացել է մակերեսային վերքեր: Բուժկենտրոնի վերակենդանացման բաժանմունքից տեղեկացրին, որ հիվանդի վիճակը ծանր չէ:

Բոլոր տուժածներն արտադրամասի աշխատակիցներ են:

Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am