Միջազգային

Հսկայական այսբերգը մեծ վտանգ է ներկայացնում Գրենլանդիայի գյուղերից մեկի համար

1 րոպեի ընթերցում

Հսկայական այսբերգը մեծ վտանգ է ներկայացնում Գրենլանդիայի գյուղերից մեկի համար

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հսկայական այսբերգը մոտեցել է Արևմտյան Գրենլանդիայի գյուղերից մեկին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Մասնակի տարհանում է կազմակերպվել, քանի որ այսբերգի հալոցքից առաջացած ալիքները լցվում են տներ:

Սառցադաշտն աղոտ կերպով նշմարվում է Իննարսուիտ գյուղի տների տանիքներից: Գիշերվա ընթացքում այն չի տեղաշարժվել:

Տեղական իշխանություններն ասել են, որ երբևէ այդչափ մեծ սառցաբեկոր չէին տեսել: Մոտակայքում ապրող 169 բնակիչներ տեղափոխվել են այլ վայրեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում