Միջազգային

Ճապոնիայում շոգի պատճառով մեկ օրում ավելի քան 1000 մարդ է հոսպիտալացվել

1 րոպեի ընթերցում

Ճապոնիայում շոգի պատճառով մեկ օրում ավելի քան 1000 մարդ է հոսպիտալացվել

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայում ավելի քան հազար մարդ հիվանդանոց է տեղափոխվել սաստիկ շոգի պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՏԱՍՍ» գործակալությունը, այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը:

Նշվում է, որ 1042 մարդ հոսպիտալացվել է ջերմային շոկի պատճառով: Ճապոնիայի ողջ տարածքում վերջին մի քանի օրերի ընթացքում տաք եւ խոնավ եղանակ է սահմանվել, երբ ջերմաստիճանը օրվա ընթացքում գերազանցում էր +30 աստիճան: Երկրի որոշ շրջաններում էլ այն հասնում է + 39 աստիճանի:

Անցյալ տարի երկրում սաստիկ տապի պատճառով 44 մարդ է զոհվել, տասնյակ հազարավոր մարդիկ հոսպիտալացվել են:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում