Քաղաքականություն

Վաշինգտոնում մեկնարկել է Արմեն Սարգսյանի հանդիպումը Մայք Պոմպեոյի հետ

1 րոպեի ընթերցում

Վաշինգտոնում մեկնարկել է Արմեն Սարգսյանի հանդիպումը Մայք Պոմպեոյի հետ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնում մեկնարկել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում ավելի վաղ տեղեկություն էր տեղադրվել, որ ՀՀ նախագահի և պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով ժամը 21:30-ին:

Արմեն Սարգսյանի՝ արտերկիր այցը մեկնարկել է հունիսի 18-ին: Նա այցելել է Միացյալ Թագավորություն, Ֆրանսիա, ապա՝ Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու Միացյալ Նահանգների գիտահետազոտական եւ մշակութային կենտրոններից մեկի` Սմիթսոնյան ինստիտուտի ամենամյա «Ազգային կյանք» փառատոնին, որը նվիրված կլինի հայկական մշակութային ժառանգությանը: Այցի մասին պաշտոնական հաղորդագրության մեջ նշված էր, որ հնարավոր են նախագահ Սարգսյանի քաղաքավարական հանդիպումները այդ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում