Քաղաքականություն

Բելառուսի ԱԳ նախարարը Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցը

1 րոպեի ընթերցում

Բելառուսի ԱԳ նախարարը Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Բելառուսի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Համանախագահներն ու ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչը նախարարին ներկայացրել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում իրենց ներդրած ջանքերի և շփման գծում իրավիճակի մանրամասները:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Մինսկի խմբի գործունեության վերաբերյալ արդիական խնդիրները, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում Բելառուսի հնարավոր մասնակցության հարցը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում