Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վարչապետը չի ընդունել Մանե Թանդիլյանի հրաժարականը. Կուտակային համակարգի մասին օրենքը կլրամշակվի

Վարչապետը չի ընդունել Մանե Թանդիլյանի հրաժարականը. Կուտակային համակարգի 
մասին օրենքը կլրամշակվի

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումը չի ընդունել: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետը: «Տիկին Թանդիլյանի հետ որոշել ենք, որ պետք է շարունակենք համատեղ աշխատանքը, այդ թվում՝ կուտակային կենսաթոշակային համակարգի շուրջ քննարկումները շարունակելու նպատակով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ պետք է աշխատել այն ավելի ընդունելի և հուսալի դարձնելու համար: «Համակարգը լրջագույն բարելավման կարիք ունի և տիկին Թանդիլյանի, Տնտեսական զարգացման և ներդրումների ու Արդարադատության նախարարի հետ պայմանավորվել ենք աշխատել, որպեսզի երկու ամսվա ընթացքում ունենանք կոնկրետ նախագիծ:

Իր հերթին, Մանե Թանդիլյանն ասաց, որ իր հրաժարականի պատճառը կապված է եղել նաև համակարգի սկզբունքների հետ: «Պատրաստ ենք կարճ ժամանակում լրամշակել համակարգի վերաբերյալ նախագիծը և ներկայացնել հանրությանը՝ նաև ընդհանուր քննարկումներ անցկացնելու նպատակով»,- ասաց Թանդիլյանը՝ ավելացնելով, որ նախագիծը աշնանը պետք է ներկայացվի Ազգային ժողով՝ օրենքը 2019-ի հունվարի 1-ից լիարժեք կիրառելու նպատակով:        

Մանե Թանդիլյանն իր հրաժարականի մասին հայտարարել էր հունիսի 12-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]