Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Սպասելի հաղթանակի հասանք ակումբային առաջնությունում. Զավեն Անդրիասյան  

Սպասելի հաղթանակի հասանք ակումբային առաջնությունում. Զավեն Անդրիասյան

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի ակումբային առաջնության հաղթող թիմի անդամ Զավեն Անդրիասյանի կարծիքով, իրենց թիմը` «Chessify»-ը մեծ դժվարություններ չունեցավ անդրանիկ առաջնությունում:

«Բոլոր թիմերը, որոնք կիսաեզրափակիչից անցել էին եզրափակիչ, ներկայանալի թիմեր էին: Հաղթանակը հեշտ չտրվեց, բայց սպասելի հաղթանակի հասանք ակումբային առաջնությունում: Մենք մեծ փոխարինողների թիվ ունեինք: Կարևորն այն էր, որ մեր խաղացողները փոփոխվում էին, և ինչը հնարավորություն էր տալիս հանգստանալու: Եթե առաջնություն է, ապա անակնկալներ լինում են: Օրինակ՝ ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Բրազիլիան չհաղթեց Շվեյցարիային, չեմ համեմատում մեր թիմը Բրազիլիայի հետ, բայց ամեն դեպքում համեմատելի են»-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Անդրիասյանը:

Խոսելով ակումբային առաջնության շարունակական լինելու մասին` Անդրիասյանը շեշտեց, թե  հնարավոր է, որ այն շարունակվի նաև հաջորդ տարի: «Կարևոր է նաև այն, որ բացի պրոֆեսիոնալներից, մենք ներգրավում էինք նաև սիրողական շախմատիստներին: Բայց ես այն կարծիքին եմ, որ Հայաստանի ակումբային առաջնությունն անցկացնելը պարտադիր է»,-ասաց նա:

Վաստակած 14 միավորով «Chessify»-ն դարձավ Հայաստանի ակումբային առաջնության հաղթող: Առաջնությունում 2-րդ տեղը զբաղեցրեց Էջմիածնի «Լոգիկոնը», որը դարձել էր առաջնության կիսաեզրափակիչ փուլի հաղթող: 3-րդ տեղը 10 միավորով զբաղեցրեց Գրոսմայստերական դպրոցի թիմը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]