«Գանձասար-Կապան»-ը հավաք կանցկացնի Բուլղարիայում
09:56, 12 Հունիս 2018
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գործող գավաթակիր «Գանձասար-Կապան»-ը հավաք կանցկացնի Բուլղարիայում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունիսի 7-ից նոր մրցաշրջանի նախապատրաստությունն է սկսել «Գանձասար-Կապանը»: Գործող գավաթակիրը մինչև հունիսի 15-ը կմարզվի Հայաստանում:
Հունիսի 16-ից կապանյան թիմի անձնակազմը կուղևորվի Բուլղարիա ուսումնամարզական հավաք անցկացնելու նպատակով։ Նախատեսված է անցկացնել ստուգողական հանդիպումներ։ Այդ մասին ավելի մանրամասն կտեղեկացնենք ավելի ուշ։ «Գանձասարը» հայրենիք կվերադառնա հուլիսի 1-ին։
Մինչև Բուլղարիա մեկնելը «Գանձասար-Կապանը» ստուգողական հանդիպում կանցկացնի «Ալաշկերտի» հետ։ Այդ խաղը կկայանա Հանքավանում հունիսի 15-ին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում