Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ռուբեն Սաֆրաստյանի համոզմամբ՝ Հայաստանն իր արտաքին քաղաքականությունը պետք է կառուցի ներդաշնակության սկզբունքի վրա

Ռուբեն Սաֆրաստյանի համոզմամբ՝ Հայաստանն իր արտաքին քաղաքականությունը 
պետք է կառուցի ներդաշնակության սկզբունքի վրա

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է հիմնված լինի ներդաշնակության սկզբունքի վրա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է դառնա ավելի ակտիվ: «Պետք է մեր ներկայությունը և տարածաշրջանում, և որպես պետություն, որն ունի արտաքին քաղաքականություն, ավելի տեսանելի դարձնել աշխարհին»,-հավելեց նա:

Սաֆրաստյանը նշեց, որ ելնելով ՀՀ-ում տեղի ունեցած թավշյա հեղափոխության բնույթից, մեր ժողովրդի քաղաքականությունից՝ ՀՀ-ն իր արտաքին քաղաքականությունը պետք է կառուցի ներդաշնակության սկզբունքի վրա: «Կարծում եմ՝ ներդաշնակությունը պետք է հիմնավորվի, պետք է հաշվի առնվեն մեր երկրի պատմական, քաղաքական հատկությունները, և չպետք է մոռանանք, որ մենք Մերձավոր Արևելքում ունենք համայնքներ, մենք ունենք մեծ փորձառություն հարաբերվելու իսլամի հետ՝ տարածելով համերաշխության այն դաշտը, որ կա իսլամի և քրիստոնեության միջև»,- ասաց նա:

Արևելագիտության ինստիտուտի տնօրենը հորդորեց արտաքին քաղաքականությունը տեսականորեն ձևակերպել և ներկայացնել աշխարհին՝ դրանով իսկ Հայաստանի դերը միջազգային ժամանակակից հարաբերությունների համակարգում ավելի հստակ դարձնելու նպատակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]