Միջազգային

ԵՄ-ն եւ ՆԱՏՕ-ն կընդլայնեն իրենց ներկայությունը Իրաքում. Ստոլտենբերգ

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն եւ ՆԱՏՕ-ն կընդլայնեն իրենց ներկայությունը Իրաքում. Ստոլտենբերգ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսատլանտյան դաշինքը եւ Եվրոպական միությունը որոշում են ընդունել ընդլայնել իրենց ներկայությունն Իրաքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 8-ին հայտարարել Է Ենս Ստոլտենբերգը՝ ամփոփելով դաշինքի պաշտպանության նախարարների՝ ԵՄ-ի հետ համագործակցությանը նվիրված աշխատանքային նստաշրջանի արդյունքները:

«ՆԱՏՕ-ն եւ ԵՄ-ն որոշում ընդունեցին ընդլայնել իրենց ներկայությունն Իրաքում: ԵՄ-ի առաքելությունը կկենտրոնանա քաղաքացիական անվտանգության ապահովման հարցերի վրա (ոստիկանության եւ հատուկ ծառայությունների համար կադրերի պատրաստումը): ՆԱՏՕ-ն զբաղվելու Է բանակի համար հրահանգիչների պատրաստմամբ»,- ասել Է Ստոլտենբերգը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում