Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թուրքիայի ԱԳ նախարարը կոչ Է արել Եվրոպային՝ չմոռանալ «Ղրիմի անեքսիայի» մասին

Թուրքիայի ԱԳ նախարարը կոչ Է արել Եվրոպային՝ չմոռանալ «Ղրիմի անեքսիայի» մասին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Մեվլյութ Չավուշօղլուն քննադատել Է Եվրոպայի երկրներին, որոնք, նրա կարծիքով «սկսել են մոռանալ Ղրիմի մասին», եւ կրկին հայտարարել Է, որ Անկարան չի ճանաչում թերակղզու միացումը Ռուսաստանին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք չենք մոռացել Ղրիմի մասին եւ երբեք չենք մոռանա, դրա անեքսիան չենք ճանաչել ու չենք ճանաչի… Եվրոպայի որոշ երկրներ սկսել են մոռանալ Ղրիմի մասին: Մենք նրանց հիշեցնում ենք. եթե դուք այսօր մոռանաք Ղրիմի մասին, եւ եթե վաղն Ուկրաինայի հետ ինչ-որ բան տեղի ունենա, ապա դուք պատասխանատվություն կկրեք դրա համար»,- հայտարարել Է Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով Անկարայում ղրիմցի թաթարների մշակույթի եւ օգնության ասոցիացիայի անդամների առջեւ: Նրա խոսքը մեջբերում Է Yeni Safak թերթը:

Իր հայտարարությունը Չավուշօղլուն արել Է Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինի եւ Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր, «Ղրիմաթաթարական ժողովրդի մեջլիս» կազմակերպության ղեկավարներից մեկի՝ Մուստաֆա Ջեմիլյովի ներկայությամբ, որոնք մասնակցում են ղրիմաթաթարական ժողովրդի տեղահանության 74-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]