Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Ճապոնիայի ֆիննախարարը կվերադարձնի տարեկան աշխատավարձը իր գերատեսչությունում ծագած սկանդալի պատճառով. NHK

Ճապոնիայի ֆիննախարարը կվերադարձնի տարեկան աշխատավարձը իր գերատեսչությունում ծագած սկանդալի պատճառով. NHK

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի փոխվարչապետ, ֆինանսների նախարար Տարո Ասոն որոշում Է ընդունել պետական գանձարան վերադարձնել իր մեկ տարվա աշխատավարձը ի նշան այն բանի, որ նա զղջում Է իր գերատեսչությունում այն փաստաթղթերի կեղծման համար, որոնք կապված են վարչապետ Սինձո Աբեի անձնական ընկերոջ ընկերության հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հունիսի 4-ին հայտնել Է NHK հեռուստաալիքը, այս սկանդալային գործի կապակցությամբ ծառայողական տարբեր պատիժների կենթարկվեն եւս 20-ից ավելի ցածրաստիճան պաշտոնյաներ: Նրանցից մի քանիսին ժամանակավորապես կհեռացնեն աշխատանքից՝ առանց աշխատավարձի վճարման: Փոխվարչապետ, ֆինանսների նախարար Ասոյի տարեկան աշխատավարձը կազում Է գրեթե 20,9 մլն իեն՝ մոտավորապես 189,4 հազար դոլար:

Միեւնույն ժամանակ Ճապոնիայի դատախազությունն արդեն որոշել Է քրեական գործ չհարուցել ծառայողական փաստաթղթերը կեղծած պաշտոնյաների նկատմամբ: Դա խիստ վրդովեցնում Է ընդդիմությանը, որը մտադիր Է խորհրդարանում պահանջել փոխվարչապետի հրաժարականը:

Ճապոնիայի ֆինանսների նախարարությունն ընդդիմության եւ մամուլի ճնշման ներքո մարտի 12-ին խոստովանել Է, որ կեղծվել Է պետական այն հողատարածքին առնչվող գործարքի վերաբերյալ խորհրդարանին ներկայացված 14 փաստաթուղթ, որը շուկայականից յոթ անգամ ցածր գնով վաճառվել Է վարչապետի կնոջ ծանոթին: Փաստաթղթերից, մասնավորապես, հեռացվել Էին Սինձո Աբեի ու նրա տիկնոջ՝ Իկիեի, փոխվարչապետ Ասոյի, մի շարք խոշոր քաղաքական գործիչների անունները:

Ջնջվել Էին նաեւ այդ գործարքի «բացառիկ բնույթի» եւ այդ հողատարածքի վաճառումն ակտիվորեն առաջ տանելու կառավարության ղեկավարի տիկնոջ ցուցման վերաբերյալ հիշատակումները: Սկանդալի կենտրոնում գտնվող «Մորիտոմո գակուեն» կրթական ընկերությունը մասնավոր ուսումնական հաստատությունների սեփականատեր Է, հայտնի Է մանկավարժական գործունեության ազգայնական թեքումով եւ վարչապետի ընտանիքի հետ ունեցած կապերով:

Տոյոնակա քաղաքում (Օսակայի պրեֆեկտուրա) այդ ֆիրման պատրաստվում Էր բացել մասնավոր տարրական դպրոց, որի համար Էլ առավելագույնս Էժան վաճառվել Էր պետական հողատարածքը, ինչը կասկածներ Էր արթնացրել գործարքի օրինականության շուրջ: Վարչապետի կինը պետք Է դառնար այդ ուսումնական հաստատության պատվավոր տնօրենը, բայց սկանդալի ֆոնին հրաժարվել Է պաշտոնից: Այս պատմությունը հանգեցրել Է կառավարության ղեկավարի հանրային աջակցության մակարդակի Էական անկման, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am