Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

ԱՊՀ-ի երկրների վարչապետները փաստաթղթերի փաթեթ են ստորագրել Դուշանբեում

ԱՊՀ-ի երկրների վարչապետները փաստաթղթերի փաթեթ են ստորագրել Դուշանբեում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ-ի երկրների վարչապետները կառավարությունների ղեկավարների խորհրդի՝ Դուշանբեում կայացած նիստի արդյունքներով ստորագրել են փաստաթղթերի փաթեթ, որոնք վերաբերում են տնտեսության մեջ, ինովացիոն գործունեության բնագավառում, բնապահպանության, բժշկության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանը: Հանդիպմանը Հայաստանը ներկայացնում Է հանրապետության առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մտավոր սեփականության շուկայի ձեւավորման ու զարգացման մասին համաձայնագրով նախատեսվում Է մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների արժեքի գնահատման մեխանիզմի զարգացում, ինովացիոն մենեջմենտի, այդ ոլորտում տեխնոլոգիաների առեւտրայնացման ուղղություններով կադրերի պատրաստման համակարգի կատարելագործում: Եվս մեկ համաձայնագիր ուղղված Է Էլեկտրոնային եւ Էլեկտրատեխնիկական սարքավորումների թափոնների օգտագործման օպտիմալացմանը եւ դրանց օգտահանման տարածաշրջանային համակարգի ստեղծմանը: Մաքսային վարչարարությունը կատարելագործելու համար արձանագրություն Է ստորագրվել Մաքսային գործերում համագործակցության եւ փոխօգնության մասին 1994 թվականի համաձայնագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

Այդ փաստաթղթին համապատասխան, հնարավորություն Է ստեղծվում հարցումներ փոխանակել ոչ միայն ԱՊՀ-ի երկրների կենտրոնական, այլեւ անմիջականորեն տարածքային մաքսային մարմինների միջեւ, փոփոխություններ են մտցվում Համաձայնագրի մի շարք հոդվածներում, որոնք վերաբերում են դրա կիրառմանը, տեղեկությունների փոխանցմանը, հարցման ձեւին, բովանդակությանն ու կատարմանը, ստացված տեղեկատվության օգտագործմանը:

Բացի այդ, ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում հաստատվել են Էներգետիկայի ինովացիոն զարգացման, առաջավոր Էներգետիկական տեխնոլոգիաների մշակման բնագավառում համագործակցության հայեցակարգը եւ դրա իրականացման առաջնահերթ միջոցառումների պլանը: Վարչապետները հաստատել են միջպետական ինովացիոն նախագծերի մշակման եւ դրանց ֆինանսավորման կարգը մինչեւ 2020 թվականն ինովացիոն համագործակցության միջպետական ծրագրի շրջանակներում: Նիստի ընթացքում ընդունվել են մի շարք այլ որոշումներ:

Համագործակցության գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը հայտնել Է, որ ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը տեղի կունենա նոյեմբերին Ղազախստանում: Լեբեդեւի խոսքով՝ պատվիրակությունների ղեկավարները հանգամանորեն կարծիքներ են փոխանակել Համագործակցության շրջանակներում տնտեսական փոխգործակցության հրատապ հարցերի շուրջ: Նեղ կազմով աշխատանքի ընթացքում վարչապետները «Ղազախստանի Հանրապետության առաջարկությամբ որոշում ընդունեցին ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստն անցկացնել այս տարվա նոյեմբերին Աստանա քաղաքում»,-ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am