Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանին

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանին

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամ, բարերար տիկին Լուիզ Սիմոն Մանուկյանին՝ ծննդյան 85-ամյակի առթիվ ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից:

Ուղերձում ասված է․
«Սիրելի Լուիզ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան հոբելյանի առթիվ:

Հայաստանում, Արցախում և սփյուռքում Ձեզ ճանաչում ու գնահատում են որպես արժանապատիվ բարերարի ու հայրենասեր մարդու:

Հավատարիմ ընտանեկան ավանդույթներին, Ձեր ազգանվեր ծնողների՝ Հայաստանի Ազգային հերոս Ալեք Մանուկյանի և տիկին Մարի Մանուկյանի նման Դուք ևս մշտապես զորավիգ եք Հայրենիքին, հայ եկեղեցուն ու ժողովրդին: Ձեր անձնական ծառայությունները բազմապատկվել են ՀԲԸՄ-ի ներսում Ձեր հայրենաշեն գործունությամբ:

Այսօր էլ, որպես «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամ, Դուք Հայրենիքի ու բոլորիս կողքին եք, ինչի առիթով, հարգելի տիկին Լուիզ, ընդունեք խնդրեմ, երախտիքի ու գնահատանքի անկեղծ խոսքերս:

Կրկին շնորհավորելով հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարի»: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]