Միջազգային

ԵՄ-ի գագաթնաժողովը որոշեց պաշտպանել Իրանի հետ կնքված գործարքը. Մակրոն

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ի գագաթնաժողովը որոշեց պաշտպանել Իրանի հետ կնքված գործարքը. Մակրոն

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ-ի գագաթնաժողովի մասնակիցները որոշում են ընդունել պաշտպանել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ գործարքը եւ եվրոպական ձեռնարկությունները պաշտպանել ԱՄՆ-ի գործողություններից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ մայիսի 17-ին ժամանելով Սոֆիա՝ մասնակցելու ԵՄ-Արեւմտյան Բալկաններ գագաթնաժողովին:

Մայիսի 16-ին ԵՄ-ի երկրների ղեկավարներն աշխատանքային ընթրիքի ընթացքում քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրադրությունը: «Մենք բովանդակալից քննարկում ունեցանք Իրանի շուրջ: 2015 թվականի միջուկային համաձայնագիրը խաղաղության ու անվտանգության կարեւոր բաղադրիչ Է տարածաշրջանում, եւ մենք որոշել են այն պաշտպանել՝ ինչպիսին Էլ որ լինի ԱՄՆ-ի որոշումը: Մենք խոստացել ենք ձեռնարկել քաղաքական միջոցներ, որոնք մեր ձեռնարկություններին թույլ կտան մնալ Իրանում»,-ասել Է նա: Ֆրանսիայի նախագահը նաեւ կարծիք Է հայտնել, որ Իրանի հետ միջուկային գործարքն անհրաժեշտ Է լրացնել եւ ընդլայնել, որպեսզի այն ներառի հրթիռային խնդրի լուծման ուղիները եւ տարածաշրջանում Իրանի դերին վերաբերող հարցերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում