Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԵԱՏՄ-ն եւ Իրանը ժամանակավոր համաձայնագիր ստորագրեցին ազատ առեւտրի գոտու մասին

ԵԱՏՄ-ն եւ Իրանը ժամանակավոր համաձայնագիր ստորագրեցին ազատ առեւտրի գոտու 
մասին

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միությունը եւ Իրանը մայիսի 17-ին Աստանայի տնտեսական համաժողովում ժամանակավոր համաձայնագիր են ստորագրել ազատ առեւտրի գոտու վերաբերյալ: 

«Այժմ համաձայնագրում ներառված Է այն ապրանքների սկզբնական ցանկը, որոնց նկատմամբ ներմուծման մաքսատուրքերը փոխադրաձ առեւտրում կնվազեցվեն կամ կվերացվեն համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո: Համաձայնագիրն ընդգրկում Է փոխադարձ առեւտրի ծավալի 50 տոկոսը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Աստանայի տնտեսական համաժողովում հայտարարել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Նա ճշտել Է, որ ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ առեւտրի ծավալը 2017 թվականին կազմել Է 2,7 մլրդ դոլար: Նրա խոսքով՝ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո կողմերը կկարողանան տնտեսել ներմուծման մաքսատուրքերի վճարման հարցում: ԵԱՏՄ-ի համար նախատեսված ցանկում ներառված են մսամթերքն ու յուղաճարպային արտադրանքը, հրուշակեղենի ու շոկոլադի առանձին տեսակներ, կոսմետիկա, Էլեկտրոնային ու մեխանիկական սարքավորումների տեսակներ:

Իրանական կողմը տարիֆային զիջողություններ կստանա պարենային ապրանքների ընդգրկուն ցուցակով, որը կներառի բանջարեղեն, մրգեր, չորացրած մրգեր, ինչպես նաեւ շինարարական նյութեր: «Արդյունաբերական ապրանքների գծով Իրանի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափը կնվազի 7 տոկոսային կետով, իսկ միության երկրների համար՝ 3,5 կետով, գյուղատնտեսական ապրանքների գծով Իրանի համար դրանք կնվազեն 18 կետով, ԵԱՏՄ-ի համար՝ 5 կետով»,- հայտնել Է Սարգսյանը եւ հավելել, որ լիաֆորմատ համաձայնագիրը կարող Է ստորագրվել երեք տարի հետո:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]