Միջազգային

Հռոմի պապը խիստ անհանգստացած Է Մերձավոր Արեւելքի իրադրության սրումից

1 րոպեի ընթերցում

Հռոմի պապը խիստ անհանգստացած Է Մերձավոր Արեւելքի իրադրության սրումից

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել Է, որ անհանգստացած Է Պաղեստինի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների սրումից՝ կապված Մերձավոր Արեւելքում «բռնության նոր ալիքի» ծավալման հետ, նշելով, որ այն երբեք խաղաղություն չի բերի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես շատ վշտացած եւ մտահոգված եմ Սուրբ հողում եւ Մերձավոր Արեւելքում լարվածության սրման կապակցությամբ, ինչպես նաեւ բռնության նոր ալիքի պատճառով, որը մեզ շարունակաբար հեռացնում Է խաղաղության, երկխոսության եւ բանակցությունների ուղուց»,-հայտարարել Է քահանայապետը՝ Սուրբ Պետրոսի հրապարակում հանդես գալով համընդհանուր ունկնդրության ընթացքում:

«Ես իմ խորը ցավն եմ հայտնում զոհվածների ու վիրավորների համար եւ աղոթքով ու հոգով փարվում նրանց, ովքեր տառապում են: Կրկնում եմ՝ բռնություն գործադրելը երբեք խաղաղության չի բերի: Պատերազմը պատերազմ Է ծնում, բռնությունը բռնություն Է ծնում: Հորդորում եմ բոլոր շահագրգիռ կողմերին՝ վերահաստատել իրենց հանձնառությունները, որպեսզի հաղթեն երկխոսությունը, արդարությունը եւ խաղաղությունը»,-ասել Է Ֆրանցիսկոս պապը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում