Միջազգային

Պուչդեմոնը Կատալոնիայի կառավարության ղեկավարի պաշտոնի թեկնածու Է առաջադրել

1 րոպեի ընթերցում

Պուչդեմոնը Կատալոնիայի կառավարության ղեկավարի պաշտոնի թեկնածու Է առաջադրել

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Միասին հանուն Կատալոնիայի» խորհրդարանական խմբից պատգամավոր Կիմ Տոռան Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի կողմից առաջադրվել Է ապագա տարածաշրջանային ղեկավարի պաշտոնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեր խումբը գործընկեր եւ պատգամավոր Կիմ Տոռային ռաջարկում Է Ժեներալիտետի (Կատալոնիայի կառավարության) նախագահի պաշտոնում»,- նշել Է Պուչդեմոնը մայիսի 10-ին Twitter-ում տարածված տեսագրությունում:

Մայիսի 9-ին Իսպանիայի Սահմանադրական դատարանը քննարկման Է ընդունել երկրի կառավարության գանգատարկումը Կատալոնիայի խորհրդարանի կողմից հավանության արժանացած օրենքի բարենորոգման դեմ, որը, մասնավորապես, կարգավորում Է տարածաշրջանային ղեկավարի ընտրության ընթացակարգը: Սահմանադրական դատարանի կողմից սույն քայլը փաստորեն արգելափակել Է ինքնավարության ղեկավարի պաշտոնը կրկին զբաղեցնելու Պուչդեմոնի հնարավորությունը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում