Միջազգային

Պուտինը նախկին ԽՍՀՄ-ի երկրների բնակիչներին շնորհավորել Է Հաղթանակի օրվա առթիվ

1 րոպեի ընթերցում

Պուտինը նախկին ԽՍՀՄ-ի երկրների բնակիչներին շնորհավորել Է Հաղթանակի օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախկին ԽՍՀՄ-ի երկրների ղեկավարներին եւ Վրաստանի եւ Ուկրաինայի քաղաքացիներին շնորհավորել Է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 73-րդ տարեդարձի կապակցությամբ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը: Նշվում Է, որ պետության ղեկավարը շնորհավորել Է Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի ղեկավարներին, ինչպես նաեւ Վրաստանի ու Ուկրաինայի քաղաքացիներին:

«Շնորհավորական ուղերձներում Ռուսաստանի նախագահն ընդգծում Է, որ Հաղթանակի օրը սրբազան օր Է եւ մեր ժողովուրդների միասնության ու անօրինակ հերոսության խորհրդանիշը, որոնք ուս-ուսի տված մարտնչել են ռազմաճակատներում եւ թիկունքում անձնուրացաբար աշխատել հանուն ֆաշիզմից Հայրենիքի եւ ողջ մարդկության փրկության»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում