Պաշտոնական

Նախագահը շարունակում է հանդիպումները ներքաղաքական լարվածությունը թուլացնելու և լուծումներ գտնելու նպատակով

1 րոպեի ընթերցում

Նախագահը շարունակում է հանդիպումները ներքաղաքական լարվածությունը թուլացնելու և լուծումներ գտնելու նպատակով
ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 26-ի երեկոյան շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպումից հետո, շարունակում է խորհրդակցությունների շարքը ներքաղաքական լարվածությունը թուլացնելու և լուծումներ գտնելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի գրասենյակից, նախագահ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ փոխնախագահ Կարեն Կարապետյանի հետ:

Հանդիպումները կրում են կառուցողական բնույթ: Հանրապետության նախագահը հույս ունի, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի գտնել փոխընդունելի լուծում:

Նախագահը ողջունում է Վեհափառ Հայրապետի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ: Նա միաժամանակ քաջալերում է բոլոր քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների և անհատների ջանքերը, որոնք ուղղված են ստեղծված իրավիճակում տրամաբանական և ողջամիտ հանգուցալուծման հասնելուն:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում